Thursday, November 30, 2017

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն , Թուրքական կայսրությունՕսմանյան Թուրքիա, եղել է կայսրություն հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում Բիլեջիքի և Սյոգյուտի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը 1453 թվականին Կոստանդնուպոլսի նվաճմամբ Մեհմեդ II-ի կողմից[5]:
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայիմեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում:
Կոնստանդինուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, Օսմանյան կայսրությունը վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունը անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգներերի և Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես Արաբական ապստամբություն սկսվեց արաբական երկրներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակեպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]:
Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքները անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի անկախության պատերազմը ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:

No comments:

Post a Comment