Sunday, November 12, 2017

Ակտիվ քաղաքացի

Տարբեր հարցաձրույցների ժամանակ եկա այն եզրահանգման, որ այս համայնքում կան  բազում մեծ ու փոքր խնդիրներ, հիմնախնդիրներ են հանդիսանում ասֆալտապատումը, որը մի վայրում արված չի , իսկ մյուս վայրում կիսատ է արված, կա նաև ջրատարի ոռոգման ջրի խնդիր, բացի նրանից,որ շենքերի և տների կորյուղաջրերը լցվում են ջրատարը, այլ նաև մարդիկ իրեն աղբը գցում են այնտեղ, մոտակայքում աղբամանի բացակայության և աղբահանման շատ վատ գործընթացի պատճառով, բնակիչները նշում են, որ սահմանված էր կարգ ըստ որի աղբահանման գործընթացը պիտի կատարվեր ամեն օր, բայց մեքենան գալիս է շաբաթը մեկ, երբեմն չի գալիս:Ջրատարի վրայի կամուրջներն վտանգավոր են, փայտից կամուրջը կոտրվում է, մի կողմը բաց է, երկաթե կամուրջը երկու կողմից բաց է, անձրևի ժամանակ սղլիկ է, կան դեպքեր, երբ բնակիչները ընկելեն ջրատարը:  Կա նաև ճանապարհի լուսավորման խնդիր, բնակիչները իրենց միջոցներով են լուսավորում իրենց ճանապարհը: Խնդիրների ցուցակում են հայտնվել նաև երեխաների համար խաղահրապարակի բացակայությունը, կորյուղին, այն էլ բաց գտնվում է շենքի կողքին, կան կենդանիներ, որոնցով ոչ ոք չի զբաղվում, մարդիկ երբեմն սպանում են այդ կենդանիներին, որը շատ անարդար է, ջրատարի մաքրման աշխատանքները կատարվում են ոչ համապատասխան, գյուղից դուրս կանգառի կետեր չկան, փողոց դուրս գալիս անմիջապես հանդիպում ես աղբին, բնակիչների կարծիքներն ու առաջարկները հաշվի չեն առնվում համայնքում զարգացվող ծրագրերում: Համայնքի ղեկավարը ոչինչ չի անում:









No comments:

Post a Comment