Sunday, October 22, 2017

Մի աշնանային օր

Մի աշնանային օր, քայլում էի փողոցովհանկարծ մի դեղնակարմրավուն տերև ընկավ գլխիս, հետո, դանդաղ պարելով, ընկավ գետնին, հասկացա, որ աշունը եկել է, եկել է անձրևոտ օրերին այս կողմ այն կողմ վազվզելու պահը, եկել է տերևների մեջ զվարճանալու պահը, եկել է աշունը։ Աշունն ինձ համար ռոմանտիկ եղանակ է։ Անձրևոտ օրերին ուզում եմ դուրս գալ ու պարել անձրևի տակ, երգել, զգալ գետնին կաթկթող անձրևի ռիթմը, զգալ աշունը; Կյանքիս մեջ առաջին անգամ սիրեցի ցուրտը, հասկացա՝ ինչպես զգալ աշունը, պարզապես պետք է սիրել այն, ինչ իր հետ բերում է աշունը, նույնիսկ ցուրտը, նույնիսկ այն , երբ հանկարծակի անձրև է գալիս ու դու ձեռքիդ տակ ոչ մի բան չունես պաշտպանվելու համար։ Ծիծաղելի է աշունը. մի օր տաք, մի օր ցուրտ, մի օր ուրախ, մի օր տխուր ծիծաղելի է ու խորհրդավոր: Իրականում բոլոր եղանակներն էլ խորհրդավոր են, բայց ամեն եղանակ իր խորհրդավորությունն ունի, և ամեն անգամ փոխվում է , ամեն անգամ մի նոր աշուն։ Մի աշնանային օր, քայլում էի փողոցով․․․

No comments:

Post a Comment