Հունվար 15. երկուշաբթի
Հունվարյան ճամբարի, երկրորդ շաբաթվա, առաջին օրն է, օրը սկսեցինք ինտելեկտուալ խաղով, հետո ամենահետաքրքիրը,էտյուդներ, մնջախաղ, բոլորը ներկայացան հիանալի: Հետո մի փոքր փոփոխություն, բակային խաղերը վերջում, ընթերցանությունը, մեջտեղում, կարդացինք Ակսել Բակունց, կարդացի նրա մթնաձոր պատմվածքը, եթե, այդ կարդալուց ամեն բան պատկերացնես, ապա ամեն ինչից կվախենաս, սարսափելի, բայց գրավիչ: Մի լավ ուտելուց հետո , անցանք բակային խաղերի:
Հունվար 17. չորեքշաբթի
Օրը սկսեցինք, ինտելեկտուալ խաղով, հետո գրադարանային դադար, իսկ հետո գործ ունեցանք անչափ ցանկալի կավի հետ, ես ոչինչ չպատրաստեցի, փոխարենը այնպիսի հաճույք ստացա...: Ընդմիջումից հետո, մարզական ժամ:
Հունվար 19 ուրբաթ
Օրը սկսեցինք երգի ուսուցմամբ, որի ժամանակ ընկեր Աննան պատմեց հին հայկական ավանդական հարսանիքի մասին: Այնուհետև դերային ընթերցանություն, պիես աքլորի մասին, ով կորցրելեր իր գլխավոր բառը,ծուղրուղուն: Պիտի աշխատանք կատարեինք հոգեբանի հետ, որը տեղափոխեցինք երկուշաբթի օրվան, այդ ընթացքում ինտելեկտուալ խաղ խաղացինք: Ընդմիջումից հետո մարզական ժամ:
No comments:
Post a Comment