Վահան Տերյան «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»
* * *
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ…
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ…
Այս բանաստեղծությունը ասում է, որ մի պահ պետք է մոռանալ ամեն ինչ: Ես այս բանաստեղծությունը կարդալուց մոռանում եմ ամեն ինչ: Այս տողերը
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —Հեռանա՜լ…
ինձ ստիպում են մոռանալ սերը, մոռանալ ատելությունը և մոռանալ ամեն ինչ, ուղեղս անջատում եմ ու մոռանում, որ սիրում եմ, որ ատում եմ: Ես ուզում եմ մոռանալ, մոռանալ զգացմունքներս: Մարդը գոնե մի անգամ մոռացել է ամեն ինչ, իր աշխարհը, իր միտքը, իր զգացմունքը: Մոռանալ նշանակում է անջատել ուղեղը և ոչ մի բանի մասին չմտածել, հանգստանալ: Մոռանալ մոռանալ ամեն ինչ ամենին մոռանալ...
No comments:
Post a Comment